Ուկրաինայում կայացած ընտրությունները համապատասխանել են համաշխարհային չափորոշիչներին. ԵԱՀԿ |armenpress.am|
13:34 - 01 ապրիլի, 2019

Ուկրաինայում կայացած ընտրությունները համապատասխանել են համաշխարհային չափորոշիչներին. ԵԱՀԿ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ընտրություններն անցել են ազատ եւ համապատասխանել են Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) չափորոշիչներին: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել Է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ Իլկա Կաներվան՝ ամփոփելով միջազգային դիտորդների աշխատանքի արդյունքները:

«Ընտրությունները համապատասխանել են համաշխարհային չափորոշիչներին <…> եւ ազատ Էին»,-նշել Է նա: Իր հերթին ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում ԳԴՀ-ի ներկայացուցիչ Դորիս Բառնետը հայտարարել Է, թե անհրաժեշտ Է, որ Ուկրաինայի նախագահի բոլոր թեկնածուները ճանաչեն քվեարկության առաջին փուլի արդյունքները: «Կարեւոր Է, որ ընտրությունների բոլոր մասնակիցները ճանաչեն առաջին փուլի արդյռունքները,-ասել Է նա:- Մենք հուսով ենք, որ երկրորդ փուլը նույնպես կանցնի խաղաղ եւ առանց Էքսցեսների»:

Բառնետը հավելել Է, թե ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդների առաքելությունն այն կարծիքին չԷ, որ նախագահական ընտրություններին Ռուսաստանից դիտորդներին թույլ տալուց Կիեւի հրաժարվելը կարող Էր ազդել քվեարկության արդյունքների վրա:

«Մեկ երկրից դիտորդների բացակայությունը չի կարող որեւԷ ազդեցություն ունենալ ընտրությունների լեգիտիմության վրա՝ հաշվի առնելով դիտորդների անսովոր մեծ թվաքանակն այլ երկրներից»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել