azatutyun.am: Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննակել է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայման հարցը։
«Քննարկել ենք Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներգրավվածությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Եզրակացությունը պարզ է՝ պատերազմը դուրս գալով երկու երկրների սահմաններից միջազգայնացվում է», - X-իր էջում գրել է Վլադիմիր Զելենսկին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հաստատել էր՝ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:
Մարկ Ռյուտեն Մոսկվայի այս քայլը «զգալի էսկալացիա» է որակել՝ պնդելով, թե նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին։
comment.count (0)