tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձիժամանակ կրել է արտառոց գրությամբ շապիկ: Խոսքը «Ռուսաստանը նորից փոքր դարձնենք» գրության մասին է:
Սրան, ինչպես հայտնում է РБК-ն, արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Փոքր ինչի՞ պես՝ ԽՍՀՄ-ի՞, Ռուսական կայսրությա՞ն: Օ՜, հասկացա՝ Կիևյան Ռուսիայի պես: Դրա համար մեզ պետք է Կիևը: Եվ դու դա ինքդ ասացիր, գրողի տարած հիմար»,- նշել է Զախարովան:
comment.count (0)