ՀԾԿՀ-ն հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը
16:38 - 28 ապրիլի, 2021

ՀԾԿՀ-ն հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը ստորև․

«Համաձայն  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է մինչև սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա՝ հանձնաժողովի 2020 թվականի գործունեության հաշվետվությունը:

Առանձին բաժիններով ներկայացվում է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2020 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել