Պուտինը ստորագրել է ՌԴ պաշտոնյաներին 2-րդ քաղաքացիություն ունենալն արգելող օրենք |tert.am|
14:24 - 01 մայիսի, 2021

Պուտինը ստորագրել է ՌԴ պաշտոնյաներին 2-րդ քաղաքացիություն ունենալն արգելող օրենք |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիական ծառայողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքը սահմանափակում է Ռուսաստանի Դաշնությունում պետական և մունիցիպալ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը «կապված օտարերկրյա պետության քաղաքացիության կամ կացության թույլտվության հետ»:

Բացի դրանից, քաղաքացիական ծառայողներից այսուհետ կպահանջվի հայտնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը դադարեցնելու և արտերկրում բնակվելու իրավունքը հաստատող մեկ այլ փաստաթուղթ ձեռք բերելու մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել