Զելենսկին եւ Պորոշենկոն պահպանում են դիրքերը արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո |armenpress.am|
06:26 - 02 ապրիլի, 2019

Զելենսկին եւ Պորոշենկոն պահպանում են դիրքերը արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո |armenpress.am|

armenpress.am: Շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Զելենսկին եւ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն արձանագրությունների 97,48 տոկոսի մշակումից հետո երաշխավորված կերպով անցնում են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ մյուս թեկնածուներն այդ հնարավորությունը կորցրել են դեռեւս չմշակված արձանագրություններում ձայների հաշվման ցանկացած արդյունքի դեպքում:

Ներկայում Զելենսկին ստանում Է ձայների 30,24 տոկոսը, Պորոշենկոն՝ 15,93 տոկոսը: Նրանց հաջորդում Է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն՝ 13,39 տոկոս ձայներով: Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել Է մարտի 31-ին: Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Ավելի վաղ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել Է, որ երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները բողոքարկման ենթակա չեն, նման ընթացակարգ թույլատրելի Է միայն առանձին ընտրատեղամասերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել