Մենք գոհ չենք պատվաստման այս պահի ցուցանիշներից և ջանքեր ենք գործադրում տեմպն ավելացնելու ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|
18:09 - 05 մայիսի, 2021

Մենք գոհ չենք պատվաստման այս պահի ցուցանիշներից և ջանքեր ենք գործադրում տեմպն ավելացնելու ուղղությամբ․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ քանի քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կողմնակի ազդեցության դեպքեր ունե՞նք։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ երեկվա դրությամբ 5800–ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, պատվաստման գործընթացը սահուն կերպով ընթանում է։ «Իհարկե, մենք գոհ չենք այն ցուցանիշներից, ինչ այս պահին գրանցում ենք և ամեն ջանք թափում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը արագ կերպով բարձրանան»,–ասաց նա։

Նա նշեց, որ պատվաստված մոտ վեց հազար քաղաքացիներից որևէ մեկի մոտ լուրջ որևէ հետևանք չի արձանագրվել։ «Ինչը ցույց են տալիս, որ պատվաստումներն այն կարևոր միջոցառումն են, դարմանն են, որը պետք է օգնի վերջն դնելու համավարակին և վերադառնալու բնականոն կյանքին»,–ասաց նա և նշեց, որ պատվաստումներն անվճար են, բաց են, և բացի պոլիկլինկաներից, գործում են շարժական կետեր։

Նա նշեց, որ երրորդ ալիքում ունեցանք հղիների շրջանում հիվանդության աճ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել