ԱՄՆ այցի ընթացքում այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը , ինչպես նաեւ տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր: Անդրադառնալով միջազգային խաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահության ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը ու դրա շարունակական բնույթը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության որոշ մանրամասների մասին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
comment.count (0)