Չինական հրթիռի բեկորները հանգստյան օրերին կընկնեն Երկրի վրա. Հայաստանի տարածքը ևս անկման վտանգի գոտում է |hetq.am|
20:22 - 08 մայիսի, 2021

Չինական հրթիռի բեկորները հանգստյան օրերին կընկնեն Երկրի վրա. Հայաստանի տարածքը ևս անկման վտանգի գոտում է |hetq.am|

hetq.am: Այս հանգստյան օրերին Երկրագնդի վրա կընկնեն չինական «Չանչժեն 5-B» հրթիռի բեկորները, որի օգնությամբ ուղեծիր է արձակվել չինական տիեզերակայանի առաջին մոդուլը։ BBC-ն գրում է, որ 18 տոննա զանգված ունեցող օբյեկտի մուտքը մթնոլորտի հաստ շերտեր անկառավարելի կլինի, իսկ ամերիկացի ռազմական փորձագետները մտահոգություն են հայտնել, որ դրա բեկորները կարող են ընկնել բնակելի տարածքների վրա։ 

Իր հերթին Պեկինը պնդում է, որ բեկորների անկման արդյունքում հնարավոր վնասների ռիսկը խիստ ցածր է։ Ամերիկացի ռազմական փորձագետները պնդում են, որ բեկորները կընկնեն հյուսիսային լայնության 41․5 աստիճանից հարավ և հարավային լայնության 41․5 աստիճանից հյուսիս ընկած տարածքում։ Հայաստանի տարածքը ևս գտնվում է բեկորների անկման վտանգի գոտում՝ գտնվելով հյուսիսալին լայնության 40 աստիճանի և արևելյան երկայնության 45 աստիճանի հատվածում։

Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդրել սեփական տիեզերական ծրագրում և փորձում է շրջանցել ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Եվրոպային։ «Չանչժեն 5-B» հրթիռն արձակվել էր 2021 թվականի ապրիլի 29-ին և ուղերծիր էր դուրս բերել չինական ապագա տիեզերակայանի բազային մոդուլը։ Դրա շրջանաձև ուղեծրի բարձրությունը կազմում էր 160-ից (պերիկենտրոնում) մինչև 375 (ապոկենտրոնում) կիլոմետր և աստիճանաբար նվազում է։ Հետագա նվազման արագությունը հիմնականում կախված կլինի մթնոլորտի խտությունից, իսկ դա հաշվարկելը չափազանց բարդ է։ 

Չինաստանն ամեն գնով փորձում է նվազեցնել ռիսկերը։ «Թռիչքների խախտման կամ Երկրագնդի վրա հնարավոր վնասների հավանականությունը խիստ ցածր է»,- պնդում է Չինաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վան Վենբինը և խոստանում «ժամանակին հանրությանը տեղեկացնել իրավիճակի զարգացման վերաբերյալ»։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել