Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
13:22 - 11 մայիսի, 2021

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին մայիսի 11-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել