ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) պատվիրակությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ դերի և անմիջական ներգրավվածության մասին։ Կարևորվել են ընտրական տեղամասերի տեխնիկական հագեցվածության և սահմանափակ կարողություններով մարդկանց համար մատչելիության ապահովման հարցերը։
IFES-ի առաքելությունն է ներդնել առավելագույն ջանքերը ընտրական տեղամասերը հասանելի և ավելի ներառական դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել են ընտրական տեղամասերի շենքային պայմանները տարբեր ինժեներական լուծումներով սահմանափակ կարողություններով մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու հնարավորությունները։
Ընդգծվել է նախընտրական փուլում մշտադիտարկումների անհրաժեշտությունը՝ մատչելության հետ կապված առկա խնդիրները վերհանելու և դրանք շտկելու ուղղությամբ։
comment.count (0)