Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն |1lurer.am|
11:39 - 12 մայիսի, 2021

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն |1lurer.am|

1lurer.am: Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել են վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), իսկ աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն): «Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քրեական գործի շրջանակներում ինտենսիվ կերպով անհրաժեշտ գործողությունները կատարվում են՝ դեպքի հանգամանքների և դրա մասնակիցների շրջանակի բացահայտման ուղղությամբ»,- տեղեկացրին դատախազությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել