Reuters. Թրամփը պահանջել է Հյուսիսային Կորեայի ողջ միջուկային զինանոցը տեղափոխել ԱՄՆ |azatutyun.am|
12:17 - 30 մարտի, 2019

Reuters. Թրամփը պահանջել է Հյուսիսային Կորեայի ողջ միջուկային զինանոցը տեղափոխել ԱՄՆ |azatutyun.am|

azatutyun.am: Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել այն փաստաթղթի պատճենը, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամիս Հանոյում կայացած բանակցությունների ընթացքում փոխանցել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին: Այդ փաստաթղթով Թրամփը կոչ է անում պաշտոնական Փհենյանին իր տրամադրության տակ գտնվող միջուկային զինանոցը և միջուկային վառելիքի պաշարները տեղափոխել ԱՄՆ:

Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփի այս պահանջից հետո Հանոյի բանակցությունները տապալվել են: Գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած փաստաթուղթը հիմնականում արտացոլել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի մոտեցումները Կորեական թերակղզում առկա խնդիրների լուծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել