Մի շարք դպրոցներում կբացվեն մասնագիտական կողմնորոշման ակումբներ |armtimes.com|
09:20 - 02 ապրիլի, 2019

Մի շարք դպրոցներում կբացվեն մասնագիտական կողմնորոշման ակումբներ |armtimes.com|

armtimes.com։ Հայաստանի մարզերի եւ Երեւանի 10 հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարվանից բացվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից: Ծրագրում ընդգրկված դպրոցների մասնագետները եռօրյա վերապատրաստում են անցնելու: Մասնագիտական կողմնորոշման թեմայի շրջանակում աշակերտներին կմատուցվեն ընդհանուր գիտելիքներ աշխարհում արդեն վերացող եւ նոր ստեղծվող մասնագիտությունների մասին:

Նախաձեռնությունը կիրագործվի կրթության եւ գիտության նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Ծրագիրը կիրագործվի ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել