ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերմանը՝ Սյունիքի դեպքերի մասին
 |1lurer.am|
11:35 - 15 մայիսի, 2021

ԱՄՆ-ը պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը. Բրեդ Շերմանը՝ Սյունիքի դեպքերի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ գրառում կատարելով Թվիթերի իր միկրոբլոգում: Օրենսդիրը մասնավորապես գրել է.

«Խիստ մտահոգված եմ ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի սահմանը հատելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի խախտումը և աշխատի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման ուղղությամբ»,- գրել է Բրեդ Շերմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել