Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտանգավոր և ագրեսիվ գործողություն է. կանադացի սենատոր
 |1lurer.am|
16:11 - 15 մայիսի, 2021

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ոտնահարումը վտանգավոր և ագրեսիվ գործողություն է. կանադացի սենատոր |1lurer.am|

1lurer.am: Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է վտանգավոր և ագրեսիվ: Այս թեմայով նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ոտնահարումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական գործողություն է, ինչը կայուն վտանգ է ներկայացնում, որի հետ հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն»,- գրել է կանադացի սենատորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել