armenpress.am: Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Թուրքիայի ղեկավարը, մասնավորապես, դատապարտել էր Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողություններն ու հայտարարել, թե ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին:
«Մենք չենք ցանկանում համեմատել իրադրությունը նրա հետ, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ դեմ են երկու թեմաների համեմատությանը:
comment.count (0)