tert.am: Ներկայումս ամբողջ աշխարհը գտնվում է «պատվաստանյութային ապարտեիդի (խտրականության)» իրավիճակում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Աշխարհը գտնվում է «պատվաստանյութերի ապարտեիդում»: Ինչպես գիտեք, բարձր եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության 15%-ը, բայց ունեն աշխարհի պատվաստանյութերի 45%-ը: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները կազմում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, բայց դրանց բաժին է ընկնում պատվաստանյութերի միայն 17%-ը: Այնպես որ, այդ բացը իսկապես ահռելի է»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը Փարիզի խաղաղության ֆորումի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ:
comment.count (0)