ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին
18:41 - 18 մայիսի, 2021

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորությամբ։
 
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԿԸՀ նախագահը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները, ընտրական վարչարարությանն առնչվող խնդիրներն ու ընտրական հանձնաժողովների գործառույթները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել