Զիջելու խնդիր գոյություն չունի․ Վահրամ Դումանյանը` տարածքներ զիջելու մասին |tert.am|
14:10 - 20 մայիսի, 2021

Զիջելու խնդիր գոյություն չունի․ Վահրամ Դումանյանը` տարածքներ զիջելու մասին |tert.am|

tert.am: Այս պահին որևէ անհանգստության խնդիր չկա, կա մտահոգություն, ու կան պայմանավորվածություններ, որոնք սպասում ենք, որ դառնան իրականություն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով քննարկվող փաստաթղթին։ Նա նշեց, որ հավելյալ տեղեկատվություն չունի։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ Հայաստանից տարածքներ են զիջվելու, նա ասաց՝ այո, սակայն նշեց, որ դա վերաբերում է վստահությանը, քանի որ իրավասու չէ իր ոլորտից դուրս մեկնաբանություն անել։

Հարցին, թե եթե տարածքներ զիջվեն, ինքն անընդունելի կհամարի՞, նա ասաց՝ իհարկե։ «Զիջելու խնդիր գոյություն չունի»,–ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել