armtimes.com: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էր հանդես եկել, որին միացել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
«Իմ քայլը» խմբակցությունից հայտնեցին, որ խմբակցությունը կողմ է արտահերթ նիստ անցկացնելու գաղափարին և կմասնակցի դրան: «Իմ քայլ»-ից հայտնեցին, որ արտահերթ նիստը կկայանա դռնբաց, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն հանրությունից: Մեզ հայտնի դարձավ, որ նիստին հնարավոր է՝ մասնակցի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այն կկայանա 18:00-ին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, նշեց, որ պատրաստվում է ստորագրել փաստաթուղթ:
comment.count (0)