Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ԵՄ երկխոսության առնչությամբ Ավստրիայի ԱԳ նախարարի հայտարարությունը |armenpress.am|
17:35 - 22 մայիսի, 2021

Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ԵՄ երկխոսության առնչությամբ Ավստրիայի ԱԳ նախարարի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն Եվրամիության հետ:

Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.

«Դա ճիշտ չէ: Բազմաթիվ են եղել քաղաքական, հումանիտար, տնտեսական նախագծերը, որոնց Ռուսաստանը և ԵՄ-ն մասնակցել են: Բայց դրանք արգելափակվել են Բրյուսելի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից և երկխոսությունը ագրեսիվ հռետորաբանությամբ, անհիմն մեղադրանքներով և ապատեղեկատվական արշավներով փոխարինելուց հետո»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել