Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին
 |tert.am|
17:30 - 23 մայիսի, 2021

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի խոսքը Ռուսաստանից ինչ-որ բան «ճանկել» ցանկացողների հասցեին |tert.am|

tert.am: Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված այլ երկրների նկատմամբ, սակայն կպաշտպանի իր շահերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Վլադիմիր Պուտինի հետևյալ խոսքը. «կջարդենք բոլորի ատամները», ով կփորձի ինչ-որ բան «ճանկել» Ռուսաստանից:

«Նախագահը բավականին հստակ ներկայացրել է մեր հաստատուն աշխարհայացքը: Մենք ցանկանում ենք բարեկամություն անել բոլորի հետ, սակայն այդ բարեկամությունը պետք է հենց բարեկամություն լինի և ոչ թե թելադրանք, ոչ թե խաբեություն, ոչ թե երկկակի ստանդարտներ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Պեսկովը։

«Մենք գիտենք բարեկամություն անել, սակայն մենք երբեք ոչ մեկին թույլ չենք տա հավակնել ինչ-որ բանի, որը մերն է: Եվ մենք բավականին ուժեղ և հզոր ենք, որպեսզի ոչ մեկին դա թույլ չտանք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել