ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի․ Սալիվան |tert.am|
09:20 - 25 մայիսի, 2021

ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի․ Սալիվան |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է պատասխանատվության ենթարկել Բելառուսի գործող իշխանություններին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ։

«Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ԵՄ-ի և մյուս դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության կենթարկի»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Սալիվանը նաև դատապարտել է Մինսկի օդանավակայանում Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը և NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը և կոչ է արել «ԵԱՀԿ-ի հսկողության ներքո Բելառուսում նոր ընտրություններ անցկացնել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել