«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը

 |armenpress.am|
16:30 - 26 մայիսի, 2021

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը: Փաստաթղթերը հանձնելուց առաջ լրագրողների հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ ցուցակում ընդգրկված է  պատգամավորի 183 թեկնածու։

«Հայրենասեր մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտանալ։ Կարող եմ ասել, որ մրցունակության տեսանկյունից իսկապես ստեղծված ճգնաժամային պայմաններում կառավարչական անհրաժեշտ փորձ, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը բացառում է որևէ տեսակի համագործակցություն ներկայիս իշխանությունների և իշխող քաղաքական ուժի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել