panarmenian.net։ Առաջիկա Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հանրաքվեից մինչ օրս մոտ 87 մլրդ ֆունտ սթերլինգ է կորցրել՝ մոտ 101,4 մլրդ եվրո: Նման եզրակացության են եկել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները: Համապատասխան զեկույցը հրապարակվել է ապրիլի 1-ին, գրում է Deutsche Welle-ն:
Ըստ վերլուծաբանների, ԵՄ-ից դուրս գալու մասին հանրաքվեից ի վեր բրիտանական տնտեսությունն ամեն շաբաթ գրեթե 700 մլն եվրո է կորցրել: Brexit-ի պատճառով Մեծ Բրիտանիան զրկվել է իր ՀՆԱ-ի 2,5 տոկոսից:
comment.count (0)