news.am: Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան երկրում մի քանի շաբաթ ընթացող բողոքի ցույցերից հետո հայտարարել է հրաժարական տալու մասին, հայտնում է BBC News-ը:
Բուտեֆլիկան, որը Ալժիրը կառավարում է 20 տարի, հրաժարվել է հինգերորդ ժամկետի ձգտելու մտադրությունից:
Ալժիրի բանակը 82-ամյա նախագահին կոչ է արել հայտարարել երկրի ղեկավարի պարտականությունների կատարման անընդունակության մասին:
Բուտեֆլիկան աճող հանրային ընդդիմախոսությանն էր բախվել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ փետրվարին կվերընտրվի 5-րդ ժամկետում: Մշտական փողոցային ցույցերն ալեկոծել էին հյուսիսաֆրիկյան երկիրը, եւ առաջատար գեներալն առաջարկել էր նախագահի պաշտոնական հրաժարականի համար օգտագործել սահմանադրական դրույթը: Չնայած Բուտեֆլիկան այդ ժամանակ հայտարարել էր, որ 5-րդ ժամկետի չի ձգտի, նա ընտրությունները հետաձգել էր, իսկ բողոքի ցույցերը շարունակվել էին՝ հուսալով ապահովել իշխանությունից նրան հեռացնելը եւ քաղաքական փոփոխությունները:
Աբդելազիզ Բուտեֆլիկան Ալժիրի նախագահն է 1999 թվականից: 2013 թվականին կաթված ստանալուց հետո նա գամված է հաշմասայլակին, եւ այդ ժամանակից ի վեր հազվադեպ է հանրությանը ներկայանում եւ ելույթներ չի ունենում:
comment.count (0)