Սևանա լճի մակարդակը մայիսի 24-30-ը բարձրացել է 2 սմ-ով
18:45 - 31 մայիսի, 2021

Սևանա լճի մակարդակը մայիսի 24-30-ը բարձրացել է 2 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում:
 
Սևանա լճի մակարդակը մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել` 1900.90 մ (30.05.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 38 սմ-ով։
 
Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառը սկսել է իրականացվել մայիսի 25-ից, և մայիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը կազմել է 6.489 մլն խմ:
 
Արփա-Սևան ջրատարով մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 8.345 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մայիսի 30-ը ներառյալ՝ 108.511 մլն խմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել