Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան |tert.am|
12:13 - 07 հունիսի, 2021

Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մենք մեկնարկը տալիս ենք Ագարակ համայնքից, ավարտում ենք Երևանում և ամբողջ Հայաստանով մեկ քշենք այս իշխանությանը և գնանք դեպի ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղից էլ մեկնարկել է դաշինքի նախընտրական քարոզարշավը:

«Պատահական չէ, որ նախընտրական արշավի առաջին օրը սկսում ենք Սյունիքից և Ագարակ համայնքից: Սյունիքը ողնաշարն է և Հայաստանի դարպասը, Սյունիքը այս ազգադավ իշխանության դեմ պայքարի խորհրդանիշն է, մենք մեր հաղթական արշավը սկսում ենք Սյունիքից և հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, ով կարող է կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, վերականգնել հայ ժողովրդի, հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման հուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել