Պետական պաշտոնյայի կողմից ստելը պետք է քրեորեն պատժելի արարք համարվի․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|
14:55 - 07 հունիսի, 2021

Պետական պաշտոնյայի կողմից ստելը պետք է քրեորեն պատժելի արարք համարվի․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Ես երբեք չեմ մտածել, որ մեր ժողովրդին կարելի է այսքան հեշտ խաբել․ ոչ մի ուրիշ ժողովուրդ մեզ միամիտ չի համարել, բոլորը համարում են, որ հայերը խորամանկ են, հարցեր լուծող են․ մենք ինչպե՞ս ենք պրիմիտիվ բաներում խաբվել, մինչև այսօր չեմ հասկանում։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես սա համարում եմ ոչ միայն ժողովրդի վստահության չարաշահում, սա հանցագործություն է, այդ հանցագործությունը կատարվում էր սեփական ժողովրդի դեմ պետական մարմինների կողմից՝ պետական ֆինանսավորմամբ։ Ձեր բոլորից պետությունը հարկ է հավաքում և այդ հարկային միջոցներն օգտագործում է ձեզ խաբելու համար, իսկ սա ուղղակի խաբել չէ, ապուշացնել է»,-ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ չկա ավելի մեծ հիասթափություն, քան գիտակցումը, որ քեզ խաբել են, շարունակում են խաբել և շարունակելու են խաբել ապագայում, ինչն էլ իր հերթին  դեպրեսիվ միջավայր է ստեղծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել