news.am: Մենք նոյեմբերի 9-ի հայտարարության հետ ոչինչ անել չենք կարող, դա սխալ հայտարարություն է, այդտեղ ՀՀ սահմաններ էլ են զիջված, բայց խնդիրն այն է, որ դրանք ի կատար են ածված: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
«Մենք երբեք չենք ընդունելու այդ հայտարարությունը: Այդ հայտարարությունը պետք է համաժողովրդական հանրաքվեի դրվեր: Մենք պահանջելու ենք, որ Կապանի, Գորիսի նաեւ Սոթքի հատվածում նրանք հետ գնան, մենք ավելին ենք տվել: Նրանք 5-10 կմ ավել են եկել առաջ:
Այս գյուղերը տալու թուղթը դեռ ի կատար չի ածված: Ընտրեք ինձ կամ մեկ ուրիշ ոչ Նիկոլին եւ ես գալու եմ, ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա: Նույնիսկ եթե Ռուսաստանն ասի: Թքած ունեմ, չեմ տալիս եւ վերջ: Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ: Չի կարող, որովհետեւ պարտվել է, դարձել է Ալիեւի հարճը բառիս բուն իմաստով: Նիկոլը փող է ստացել Ալիեւից, չի կարող մերժել, որովհետեւ զապիսներ կհայտնվեն, թե ինչպես է դավաճանաբար հանձնել Արցախը»,-ասաց նա:
comment.count (0)