Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն․ Լևոն Յոլյան
18:21 - 09 հունիսի, 2021

Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն․ Լևոն Յոլյան

Բոլոր ոլորտներն էլ կարևոր են․ ոստիկանություն, սոցապ, հիմա Պաշտպանության նախարարությւոնում ենք ուսումնասիրություն անում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ուսումնասիրվող ոլորտներին։

«Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով, տարվա վիճակից ելնելով՝ չենք հասցրել անցած տարի վերջացնել։ Ամենայն հավանականությամբ՝ առողջապահություն, պաշտպանության, պետական եկամուտների կոմիտեում մոտակա ամիսների ընթացքում կլինեն վերջնական հաշվեքննության արդյունքները»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար է, դիմել է պալատին, որպեսզի կորոավիրուսով պայմանավորված գնումները չուսումնասիրել, իսկ այնուհետև պատճառաբանել է պատերազմով և կրկին դիմել է, որ չստուգեն, ներկայումս նման  հետաձգման դիմո՞ւմ է եղել կառավարությունից, Լևոն Յոլյանն ասաց, որ առաջին նամակը մայիս կամ հունիս ամիսներին է եղել։

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել