Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը |1lurer.am|
11:31 - 17 հունվարի, 2023

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- ասաց Բարսեղյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել