Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել
 |armenpress.am|
12:14 - 15 հունիսի, 2023

Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չեն արձանագրվել։ Ազգային ժողովում այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։

«Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից և ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։ Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականին պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր առումներով ճշմարիտ է ներկայացնում 2022 թվականի բյուջետային գործառնությունների արդյունքները»,- նշեց Ջանջուղազյանը։

Հաշվեքննիչ պալատի նախագահի խոսքով՝ 10 պետական մարմիններում իրականացված հաշվեքննությունների արդյունքներով արձանագրված են 113 անհամապատասխանություններ, որոնք ոչ բոլորն են, որ հանգեցրել են ֆինանսական հաշվետվություններում խեղաթյուրումների առկայության։

«Դրանցից 5 պետական մարմիններում 18 խեղաթյուրումներ են արձանագրվել ընթացիկ հաշվեքննությունների արդյունքներով։ Պարզապես այս խեղաթյուրումների հանրագումարային ֆինանսական արտահայտությունը կազմել է ծախսերի 0,11 տոկոսը, ինչը չի գնահատվել որպես էական և չի ազդել կարծիքի վրա»,- եզրափակեց Ջանջուղազյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել