Հաշվեքննիչ պալատ

Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող Հաշվեքննիչ պալատը հիմնադրվեց 1996թ. մայիսի 29-ին:

 ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի խնդիրներն էին` իրականացնել բազմակողմանի եւ մասնագիտական վերահսկողություն պետական եկամուտների եւ միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ՝ ապահովելով դրանց օգտագործման թափանցիկությունը: ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մյուս կարեւորագույն գործառույթը ԱԺ ներկայացված հաշվետվությունների վերլուծությունն էր:

Հայաստանի վերահսկիչ պալատը ձեւավորվել էր Ազգային ժողովի կողմից եւ հաշվետու էր երկրի օրենսդիր մարմնին: Պալատը Ազգային ժողով էր ներկայացնում կիսամյակային տեղեկանքներ, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ, պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու հաշվետվությունը` հրապարակային դարձնելով իր ուսումնասիրության արդյունքները:

2018 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Հաշվեքննիչ պալատը կազմված է նախագահից եւ 6 անդամից:

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել
 |civilnet.am|

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված․ այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործ հարուցվել է՝ հաշվի առնելով ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումներն ու Հաշվեքննիչ պալատի վերջին հաշվեքննությունը։ Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։ Ինչպես ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից, վարչապետի հանձնարարականի համաձայն, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել է առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել։ Մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։  
16:17 - 14 հունիսի, 2022
Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացվել է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Ջանջուղազյանի թեկնածության հարցը քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:  Ջանջուղազյանն իր խոսքում խոսեց հաշվեքննիչ մարմինների գործառույթների և առաքելության մասին:  «Հանրային հարստության, ունեցվածքի կառավարման գործընթացի նկատմամբ պահանջարկը ծագել է այն ժամանակ, երբ հանրությունը հայտարարել է իր մտադրությունը՝ ինքնիշխան ու ժողովրդավարական հիմքով ունենալ պետություն, այդ թվում նաև Հայաստանը բացառություն չէ: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները ձևավորվել են հենց այս տրամաբանությամբ, եկել են բավարարելու այս պահանջարկը»,- ասաց Ջանջուղազյանը:  Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատում ներքին հսկողության համակարգ պետք է գործի՝ հակակշիռների և զսպումների մեխանիզմ:   «Այն դեպքում, երբ պետական ծառայողը, մասնավորապես Հաշվեքննիչ պալատի աշխատակիցը կունենա այնպիսի գիտակցություն, որ բացառիկ շահը հանրային պետական շահն է, կունենա բավարար կարողություն և ցանկություն՝ ծառայելու այդ շահին, վստահաբար կունենանք հաջողություն»,- ասաց Ջանջուղազյանը:
12:56 - 14 փետրվարի, 2022
ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի լիազորությունները»,- ասված է արձանագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք՝ Լևոն Յոլյանը այս պաշտոնին ընտրվել էր 2017-ի փետրվարի 27-ին, երբ դեռ պալատը կոչվում էր Վերահսկիչ: Սահմանադրության 199-րդ հոդվածի (Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:  Սահմանադրության 199-րդ հոդվածի (Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը) 2-րդ կետի համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:  Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ:
13:07 - 27 հունվարի, 2022
Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն․ Լևոն Յոլյան

Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն․ Լևոն Յոլյան

Բոլոր ոլորտներն էլ կարևոր են․ ոստիկանություն, սոցապ, հիմա Պաշտպանության նախարարությւոնում ենք ուսումնասիրություն անում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով իրենց կողմից ուսումնասիրվող ոլորտներին։ «Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով, տարվա վիճակից ելնելով՝ չենք հասցրել անցած տարի վերջացնել։ Ամենայն հավանականությամբ՝ առողջապահություն, պաշտպանության, պետական եկամուտների կոմիտեում մոտակա ամիսների ընթացքում կլինեն վերջնական հաշվեքննության արդյունքները»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար է, դիմել է պալատին, որպեսզի կորոավիրուսով պայմանավորված գնումները չուսումնասիրել, իսկ այնուհետև պատճառաբանել է պատերազմով և կրկին դիմել է, որ չստուգեն, ներկայումս նման  հետաձգման դիմո՞ւմ է եղել կառավարությունից, Լևոն Յոլյանն ասաց, որ առաջին նամակը մայիս կամ հունիս ամիսներին է եղել։ Շարունակությունը՝ tert.am-ում։ 
18:21 - 09 հունիսի, 2021
Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը: Թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: «Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը: Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:
11:39 - 07 մայիսի, 2021
Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը |armenpress.am|

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: Հովեյանի թեկնածությունը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը: «Պարոն Հովեյանը ծնվել է 1975 թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ աշխատանքային գործունեության ընթացքում Գեղամ Հովեյանը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ:   Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:
11:54 - 10 մարտի, 2021