ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ վերջին օրերին Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ: Արդյունքները մտահոգիչ են:
«Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:
Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում, նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:
Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30 մ խորության շերտում):
Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60 մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30 մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- հայտնում են կենտրոնից:
comment.count (0)