Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|
19:35 - 12 հունիսի, 2021

Իմ նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե, այդ ժամանակ նման ինչ-որ բան մի թեթև եղել է, բայց միայն պետական կառավարման հանդեպ: Այս մասին Վանաձորում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելով, որ եթե խնդիր է դրված, այն պետք է կատարել։ 

Ըստ նրա՝ իր նախագահության տարիներին եղել է կարգապահության և պատասխանատվության բռնապետություն։

«Պետք է ծրագիր իրականացնել` ճղվիր, բայց իրականացրու ծրագիրը: Պատասխանատվության բռնապետություն: Ինչը հիմա բացարձակապես չկա: Բռնապետություն ընդդեմ ստի: Ոչ մի պաշտոնյա չի կարող ստել: Ես այդ գործը լավ եմ անում: Մենք գալիս ենք, որպեսզի բերենք արժանապատիվ խաղաղություն, վերականգնենք բանակը, պաշտպանենք սահմանները, ապահովենք տնտեսական աճ․․․Եթե ցանկանում եք, որ պետական համակարգն աշխատի ժամացույցի պես, վստահեք մեզ»,-ասաց նա։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել