1lurer.am: Կարևորը անվտանգությունն է. մինչև երկրում այն չապահովենք, որևէ զարգացում չի լինի: Այս համոզմունքն ունեն «Վերելք» կուսակցության անդամները:
Քարոզարշավի 6-րդ օրը «Վերելքը» հանդիպել է Սիլիկյան թաղամասի բնակիչներին: Կուսակցության անդամներն ընդգծել են, եթե մարդն իր երկրում իրեն անվտանգ չի զգում, ոչինչ չի կարող անել:
Սահմանների պաշտպանության մասին ամենալավը կարող են խոսել զինվորականները. իրենք գործի մարդիկ են: Կուսակցությունից շեշտում են՝ իրենց թիմում նախկին զինվորականներ ու գիտնականներ են հավաքվել:
«Վերելք» կուսակցության ԱԺ պատգամավորի թեկնածու Արսինե Աղաջանյանը նշել է, որ սկսելու են ֆիզիկական, սահմանային անվտանգությունից, որը ենթադրում է նաև այլ բնագավառների անվտանգություն: Եթե ունենանք պաշտպանված քաղաքացիներ, կունենաք այլ ոլորտների զարգացում, աճ ու բարելավում:
«Մենք պետք է շարունակ մեր սահմանային գյուղերի հզորացումը, սահմանի հզորացումը, ցանկացած քաղաքացու ռազմական պատկերացումները, պատերազմելու մեջ պրոֆեսիոնալ մոտեցումները դնենք օրակարգային հարց: ՀՀ-ում ամեն քաղաքացի պետք է լինի զինվորի հոգեբանությամբ և կրթությամբ մարդ»,- նշել էԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Գրիգորյանը։
comment.count (0)