Այս իշխանությունն արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|
12:45 - 13 հունիսի, 2021

Այս իշխանությունն արդեն չկա, ուղղակի ուրվական է, աթոռից կպած փորձում են մեկ անգամ ժողովրդին մոլորեցնելու հաջողությունը կրկնել․ Ռոբերտ Քոչարյան |tert.am|

tert.am: Մարդիկ, որոնք բացարձակապես ոլորտից գաղափար չունեն, սկսեցին այդ ոլորտը ղեկավարել, պաշտոնին նստելուց հետո սկսում են հավատալ, որ իրենք այդ ոլորտի փորձագետն են, առաջնորդն են և սկսում են որոշումներ կայացնել, որոնք փոխանակ այդ ոլորտը առաջ տանելու, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև հիմա։ Այս մասին Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը նշեց «Հայաստան» դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանը։

«Էլիտայի դեմ պայքարը ավելի շատ դասակարգային տերմին է և 2018-ի հեղափոխության ոգին արթնացնելու նպատակ ունի, մենք տեսանք սրա հետևանքները, ծանր են, այս ամենի համար կան մեղավորներ և պատասխանատու անձինք»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Ու քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա, այս իշխանությունները պետք է ուրիշների վրա հարձակվեն, անհաջողությունների մեղքը ուրիշներ վրա բարդեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոնից, այս հարցում լավ վարպետ են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել