«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար:
«Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը:
Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք կարող եք կայացնել քաղաքացու որոշում և Հայաստանը դնել կայունացման ու զարգացման գծերի վրա:
Մեր ուղերձը մեկն է՝ զրո քվե ճգնաժամին»,- ասվում է ՔՈ ՍԴԿ-ի տարածած հայտարարության մեջ։
comment.count (0)