Մոսկվայի դատարանը երկարաձգել է ուկրաինացի 24 նավաստիների կալանքը |azatutyu.am|
06:16 - 18 ապրիլի, 2019

Մոսկվայի դատարանը երկարաձգել է ուկրաինացի 24 նավաստիների կալանքը |azatutyu.am|

azatutyun.am: Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երկարաձգել է Կերչի նեղուցում անցած տարվա նոյեմբերին ձերբակալված ուկրաինացի 24 նավաստիների նախնական կալանքի ժամկետը։ Դատարանի մամուլի ծառայությունը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև հուլիսի 24-ը կամ հուլիսի 26-ը:

Մոսկվան պնդում է, որ մոտենալով Ղրիմի թերակղզուն՝ ուկրաինական երեք ռազմական նավերի անձնակազմերը միտումնավոր խախտել են Ռուսաստանի սահմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել