Արցախի ճակատագիրը ճիշտ որոշելու համար պետք է աշխատենք, որ Արցախը միջազգային ճանաչում ունենա․ Գագիկ Ծառուկյան
11:54 - 18 հունիսի, 2021

Արցախի ճակատագիրը ճիշտ որոշելու համար պետք է աշխատենք, որ Արցախը միջազգային ճանաչում ունենա․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականագնելու և նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու անհրաժեշտություն կա։

Անդրադառնալով կարծիքներին, որ Ռուսաստանի փոխարեն անհրաժեշտ է համագործակցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, Ծառուկյանն ասաց․ «Ամերիկան գալիս է որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործընկերը, բայց մենք այսօր ոնց կարող ենք այդպիսի քայլ կատարենք։ Ովքեր այդպես մտածում են, որ Ռուսաստանը գնա, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ռուսաստանը չգնա, Ռուսաստանը պետք է մնա, ավելի ամրապնդվի, և կարողանանք լիարժեք պահել պահպանել, մենք թույլ չենք տա, որ Թուրքիան կամ Թուրքիայի գործընկերները՝ ՆԱՏՕ-ի անդամները գան։ Լիարժեք պատկերացնու՞մ եք՝ մեր կարգավիճակը ինչ կարող է լինել։ Մեր սեփականության մեջ մենք կարանք տնվոր լինենք, իսկ ցանկացած հայրենասեր մարդ պետք է կողմնակից չլինի, և պետք է դեմ լինի։ Դա է իմ տեսակետը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնական որոշումը դա է»։

Ծառուկյանը անդրադարձել է նաև Արցախի հարցին։ «Արցախի ճակատագիրը ճիշտ որոշելու համար պետք է աշխատենք, որ միջազգային ճանաչում ունենա Արցախը։ Միջազգային ճանաչման դեպքում նոր կարող ենք միանշանակ պահանջենք մեր այն հողերը, որը եղել է Արցախինը, և այսօր ադրբեջանցիները վերցրել են»։

Հարցին, թե ինչու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ինչպես օրինակ, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը ընդգրկված չեն նախընտրական ցուցակում, Ծառուկյանը պատասխանել է․ «Տենց չի, որ մարդը խորհրդարանում եղել է, խորհրդարանում ծնվել է, խորհրդարանում պետք է մահանա։ Ասում ենք՝ երիտասարդները մեր ապագան են, պետք է հնարավորություն տա՞նք երիտասարդներին, թե ոչ։ Այսօր ամբողջ ցուցակի մեծամասնությունը երիտասարդ կուսակցականներ են՝ գրագետ, պատրաստված»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական սերնդափոխություն է տեղի ունեցել


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել