Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|
21:04 - 18 հունիսի, 2021

Պատասխան ենք տալու և հաշվետու ենք լինելու յուրաքանչյուր բառի և տառի համար. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եզրափակիչ հանրահավաքին հայտարարեց, որ այն ծրագրերը, որոնք ներկայացրել են քաղաքացիներին, հունիսի 20-ից հետո դառնալու են կառավարության ծրագիր և կյանքի են կոչվելու: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ անցած 12 օրերի ընթացքում «Հայաստան» դաշինքը եղավ Հայաստանի բոլոր մարզերում, դաշինքի անդամները ներկայացրեցին երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ճանապարհները և ուղիները, խոսեցին իրենց ծրագրերի մասին:

«Մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը:  Այս օրերին ունեինք մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, սա յուրաքանչյուր հայի, հայ մարդու կռիվն է, և այսօր մենք փաստեցինք, որ հաջողել ենք»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի անունից խոստացավ, որ  յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան են տալու և հաշվետու են լինելու:

«Խոստանում ենք, որ ժողովրդի թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությանը չենք դավաճանելու: Հունիսի 20-ը մեր աշխատանքները ամփոփելու և մեր հաղթանակը արձանագրելու օրն է»,- եզրափակեց Սաղաթելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել