Ընտրողներին ուղղորդելու կասկածանքով բերման էր ենթարկվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը |armtimes.com|
19:55 - 20 հունիսի, 2021

Ընտրողներին ուղղորդելու կասկածանքով բերման էր ենթարկվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը |armtimes.com|

armtimes.com: Մոտ երկու ժամ առաջ բերման է ենթարկվել և ոստիկանության Կենտրոնականի բաժին տեղափոխվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

ՀՀ ոստիկանությունից հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Գրիգորյանը բերման է ենթարկվել ընտրողներին ուղղորդելու կասկածանքով: Գրիգորյանն արդեն ազատ է արձակվել:

Վերջինս բերման է ենթարկվել ընտրական տեղամասերից մեկից, որտեղ առավոտից աշխատում է որպես վստահված անձ: Նույն ընտրատեղամասում ժամեր առաջ միջադեպ էր գրանցվել վստահված անձանց ու լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի միջև, փորձել էին խոչընդոտել վերջինիս աշխատանքին՝ դուրս հրավիրելով ընտրատեղամասից ու հրաժարվելով ներկայանալ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել