Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը. «Պատիվ ունեմ դաշինքի թեկնածու Աննա Մկրտչյան
19:59 - 20 հունիսի, 2021

Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը. «Պատիվ ունեմ դաշինքի թեկնածու Աննա Մկրտչյան

«Պատիվ ունեմ» դաշինքի 3-րդ համար Աննա Մկրտչյանը գրել է.

«Հայրս պայքարել ու պայքարում է արժանապատիվ Հայաստանի համար։

Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը։

Երեկվանից անհայրենիք տականքն ու իրեն հպատակեցված համակարգը ջանք ու եռանդ չի խնայում հորս մեկուսացնելու ու վախի մթնոլորտով մեր ընտրողներին ու աջակիցներին ճնշելու համար։ Հարյուրավոր ոստիկաններ իբր գործողություններ էին անում երեկ ու այսօր։ Իրական նպատակը հասկանալի՝ ապահովել դավաճան նիկոլի կամքը։

Ինչպես ցանկացած ստորություն, սա էլ հաջողությամբ չի ավարտել։

Հայրս դուրս է եկել ՀՔԾ-ից և գնում է ընտրելու Պատվով Հայաստանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել