«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն
21:32 - 20 հունիսի, 2021

«Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանություն: Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը. 

«Այսօր սոցցանցում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ անհայտ անձը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ էր լցնում Երևանի փողոցներից մեկում։ Հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով արարք կատարելու կապակցությամբ նյութերն ուղարկվելու են ԿԸՀ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել