Հոլովակում տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը․ ՔՈ-ն հերքում է լուրը, թե Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցության ներկայացուցչի
23:54 - 20 հունիսի, 2021

Հոլովակում տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը․ ՔՈ-ն հերքում է լուրը, թե Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցության ներկայացուցչի

ՔՈ ՍԴԿ Նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
«Համացանցում շրջանառվում է վիդեո, ըստ որի ՔՈ ՍԴԿ ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը աթոռով հարվածել է կուսակցություններից մեկի ներկայացուցչի:

Հերքում ենք նման տեղեկատվությունը: Հոլովակում հստակ տեսանելի է, որ աթոռը նետում է մուգ վերնազգեստով տղամարդը, իսկ Սուրեն Սահակյանը սպիտակ վերնաշապիկով է։

Դատապարտում ենք նման ապատեղեկատվության տարածումը:

Ցավում ենք միջադեպի առնչությամբ, որը հրահրվել է՝ խոչընդոտելով մեր իրավունքների իրացումը և առավել ևս ցավում ենք, որ այն պատճառ է դարձել որևէ կերպ դրանում մեղավորություն չունեցող մեր գործընկերոջ վնասվածք ստանալուն»։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել