«Քրիստոնեա ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայրենակի՛ց.
ՔԺԿ ընկերնե՛ր.
Դաշինքի մեծահարգ գործընկերնե՛ր:
Ձեր սկզբունքային ու հայրենանվեր դիրքորոշումով Հայաստանում ժողովրդավարական տրանզիտը/անցում/ շարունակվում է,քաղաքական ռևերս/հետընթաց/ շարժումը տապալվեց: Չեկիստներն Հայաստանում նորից անհաջողություն ունեցան:
Ժողովրդի քաղաքական կրթման իմ և իմ կողքին կանգնած մերձավորների տարիների ջանքերը էական դեր խաղացին երկրի ռազմավարական ուղենիշներն ուվագծելու գործընթացում:
Իսկ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինքը դարձավ այն պատնեշը,որ ստեղծեց նախադրյալներ Գողապետության վախճանի,նրա պարագլուխների կրախի ուղղությամբ:
Այսօրվանից. «Ռազմական Ժողովրդավարություն». այլ ելք ՉԿԱ:
Դաշինքի ընտրողներինն.
նրանք կազմում են Վարչապետին ձայն տվածների շուրջ 15_20%-ը,որոնք Ռևանշիստների ու Գողապետության պարագլուխների վերադարձից սարսափած/հատկապես հանրահավաքի ագրեսիվությունից/ քվեարկեցին Վարչապետի օգտին ,մնալով մեզ հետ խորքի մեջ: Ղարաբաղցիները գնացին Ծովահրեշի կողմ,Արցախահայությունն ու Ջավախահայությունը / մլիցեքը չհաշված/ մնացին մեզ հետ:
Հեղափոխության ողջ ընթացքում երկրի կյանքաում բացառիկ բացասական դեր խաղաց միջին, տիտղոսակիր ու ամուլ գորշ «մտավորականությունը»:
Շնորհակալություն նրանց,ովքեր հավատարիմ մնացին Հայ հեղափոխությանն ու մեր ազգային իդեալներին, եղան պետականակերտ ուժերի ամուր պատվանդանը»:
comment.count (0)