Պարտվում է ժողովուրդը, ԱԶԳ-ին պարտություն չկա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «5165» ազգային պահպանողական շարժում կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը՝ նշելով.
«15,534 մարդու առջև այսօր խոնարում եմ գլուխս- դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետև հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը և Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը:
Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում.
- շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները,
- շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը,
- շարունակում ենք երիտասարդական և մանկական կրթական ծրագրերի իրականացումը,
- սկսում ենք գյուղ- համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը և այլն:
Առաջիկայում առավել հստակ կհրապարակենք մոտակա անելիքները և կսկսենք այդ աշխատանքներին ցանկացողների ներգրավման համապատասխան հանդիպումներ:
«5165 շարժումը» սկսում է իր նպատակային աշխատանքները»:
Հիշեցնենք, «5165» ազգային պահպանողական շարժումն այս ընտրություններում հավաքել էր 1.22 % կամ 15.534 ձայն:
comment.count (0)