armtimes.com: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Ազատական» կուսակցությունն ընդունում է ընտրությունների արդյունքները:
Կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Ղլեչյանը մեր զրույցում անդրադառնալով արդյունքներին ասաց. «Մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է, մենք ինչպե՞ս կարող ենք չընդունել: Մեր ժողովուրդը ընտրել է, իր խոսքն ասել է եւ ժողովուրդը չի կարող սխալվել»:
Նշենք, որ «Ազատական» կուսակցությունը ստացել է 14.923 ձայն կամ ձայների 1,15 տոկոսը:
comment.count (0)